Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դեռ հեռու է մինչև Չեխիա մեր ճամփան

Դեռ հեռու է մինչև Չեխիա մեր ճամփան
14.06.2013 | 14:22

Երեկ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն «ըմբոշխնում» և ամենայն մանրամասնությամբ գրի էին առնում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ պետական բյուջեից թալանված աղաղակող փաստերի ու բացահայտումների մասին 2012 թ. տարեկան հաշվետվությունը: Իշխան Զաքարյանն առաջին անգամ չէ, որ նման փաստեր ու բացահայտումներ է ներկայացնում՝ մեկը մյուսից աղմկոտ: Այն աստիճան խոսուն, որ նույնիսկ իշխող ՀՀԿ-ական պատգամավորների հոգին տոչորվեց «չաղ ու բախտավոր չինովնիկների» (բնորոշումը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովինն է-Թ.Հ.) գրպանած գումարների պատճառով: Բայց մե՞ջն ինչ կա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ մի գլուխ ուզում էր հենց այդ հարցի պատասխանը ստանալ՝ որ բացահայտումներն արված են, ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն զբաղվում այդ փաստերով: ՀԱԿ խմբակցությունից էլ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Իշխան Զաքարյանի նորակառույց շքեղ առանձնատունը, և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր:
Հիմա տեսնենք, թե ինչ իրադարձություններ են զարգանում եվրոպական երկրներից մեկում, որտեղ հաստատված են ժողովրդավարության ավանդույթները:
Լրատվական կայքերը հաղորդում են, որ Չեխիայում հասունանում է քաղաքական ճգնաժամ: Կոռուպցիայի փաստերով հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են վարչապետի օգնականը և չորս քաղաքական գործիչներ: Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներն այցելել են պաշտպանության նախարարություն, Պրահայի քաղաքապետարան, ինչպես նաև՝ քաաքական գործիչների հետ կապեր ունեցող երկու անվանի գործարարների գրասենյակներ:
Կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի «միջամտությունն» այս ողջ պատմության մեջ եղել է այն, որ նա ընդամենը հայտարարել է. «Այս ամենը, իհարկե, շատ տգեղ է, այսպես ասած, վատ գովազդ է կառավարության համար, սակայն ես չեմ ուզում անել մեկնաբանություններ՝ չունենալով անհրաժեշտ տեղեկություններ»:
Չեխիայի վարչապետը թեև չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն խորհրդարանի մի շարք խմբակցություններ պնդում են, որ նա պարտավոր է դա անել:
Հայաստանում կոռուպցիայից, ինչպես նաև ժողովրդավարությունից, խոսում են բոլորը: Անցած օրերին, ինչպես ԱԺ պատգամավորները, այնպես էլ լրագրողները, հիշեցին, որ կոռուպցիայի փաստերով ձերբակալվել է միայն Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը մահացած և Հայաստանից բացակայող թոշակառուների անվամբ գումարներ էր դուրս գրել ու յուրացրել:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ